Արայիկ Խանդոյանի վրա «Հիմնադիր խորհրդարանի» կողմից լուրջ ճնշում է գործադրվում

Որքան էլ որ առաջին հայացքից տարօրինակ թվա, հայրենի Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի թեկնածու առաջադրված Արայիկ Խանդոյանի վրա «Հիմնադիր խորհրդարանի» կողմից լուրջ ճնշում է գործադրվում: Համենայն դեպս «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը բացեիբաց հայտարարում, հորդորում է, որ Արայիկ Խանդոյանը հետ կանգնի Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու իր քայլից: Պարզ ասած, «յուրայինները» ստիպում են, որ Արայիկ Խանդոյանը հանի իր թեկնածությունը: Բավական ինքնօրինակ կացություն է: Խանդոյանը, որ այժմ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով մեղադրյալներից մեկն է եւ գտնվում է կալանքի տակ, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, օրերս առաջադրվել է Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի թեկնածու: Ավելին՝ ընտրատարածքային ընտրահանձնաժողովն արդեն գրանցել է նրա թեկնածությունը եւ եթե արտառոց ոչինչ չպատահի, սեպտեմբերի 18-ին նրա անունը նշված կլինի քվեաթերթիկում, ի շարս այլ թեկնածուների: Ավելին՝ երեկ տեղեկություն տարածվեց, որ Արայիկ Խանդոյանի եղբոր կինը՝ Սոնա Թամարյանը, որպես ՀԱԿ-ի կողմից ներկայացված թեկնածու, նշանակվել է Ծաղկահովիտի տեղամասային ընտրահանձնաժողովի անդամ: Մի քանի օր առաջ խնդիր էր ծագել այդ հանձնաժողովում նրա նշանակման հետ կապված, քանի որ ՀՅԴ-ն այլ ներկայացուցիչ էր գործուղել հանձնաժողով: Բայց փաստորեն ՀԱԿ-ը որոշակի աջակցություն է դրսեւորել, եւ այդ խնդիրն էլ այս տարբերակով է հարթվել: Ու հետաքրքիր պատկեր է ձեւավորվում: Ինչպես «Սասնա ծռեր» զինված խմբի կողմնակիցներն ու պաշտպաններն են ասում՝ «բռնապետական ռեժիմը», ի դեմս իշխանությունների, միանգամայն անվրդով գրանցում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանի թեկնածությունը: Կարող էին, չէ՞, «դասական» բռնապետական մոտեցմամբ՝ չգրանցել: Բայց՝ ոչ, գրանցում են: Ստացվում է, որ Արայիկ Խանդոյանին՝ իր ընտրական իրավունքները, մասնավորապես ընտրվելու իրավունքն իրագործելու հարցում իշխանությունները առանձնապես չեն խոչընդոտում, «Սասնա ծռերի» կատարած զինված գործողությունը քննադատող ուժերից մեկը իր հերթին աջակցում է կոնկրետ հարցով: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am