Ղարաբաղը բանակցությունների պտտահողմում. «Ազգ»

Խորհրդային Միության փլուզումը չկարգավորված թողեց տարածքային բազմաթիվ հարցեր, որոնք սովորաբար դասակարգվում են որպես «սառած հակամարտություններ»: Լեռնային Ղարաբաղը այդ «սառած հակամարտություններից» մեկն էր, որն այսօր ապասառեցվել է եւ նույնիսկ դարձել տարածաշրջանի ամենաթեժ կետերից մեկը: Ղարաբաղն այժմ հայտնվել է մի կատաղի պտտահողմում, որն առաջացել է կովկասյան տարածաշրջանում վերջերս ստեղծված ուժերի վերադասավորության հետեւանքում: Քաղաքական մի նոր հարթակ, կամ առանցք է կազմավորվում միավորելով Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային եւ Ադրբեջանին: Հայաստանը դուրս է թողնվում, վիշտ չպատճառելով որեւէ մեկին, բայց ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ գլխավոր խոչընդոտներից մեկն այդ նոր հարթակի ամբողջական ու վերջնական կազմավորման գործընթացում: Կրեմլի միջնորդությամբ 1994 թվին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարից ի վեր ղարաբաղյան հակամարտությունը մշտական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ-ի օրակարգում: Որոշ ժամանակ Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին, բայց Ադրբեջանի առարկությունների հետեւանքով դուրս մղվեց եւ հայկական կողմը քննարկման նյութ չդարձրեց այդ հանգամանքը չխաթարելու համար բանակցությունների գործընթացը: Բայց ներկայիս սերտ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ Հայաստանն ինքն է դուրս մղվում գործընթացից: Սանկտ Պետերբուրգում նախագահ Պուտինի հետ վերջերս կայացած հանդիպումից հետո նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թուրքական «Aksam» պարբերականին տված իր հարցազրույցում մասնավորապես նշեց, որ առաջընթաց կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում: «Եթե հայկական ուժերի կողմից գրավյալ հինգ տարածքները ազատագրվեն, մենք կարող ենք խոսել տարածաշրջանի կարգավորման գործընթացի մասին: Ամբողջ աշխարհն է տեղյակ, որ Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքները: …Եթե բոլոր կողմերը ընդունեն այս փաստը, ապա կարելի կլինի վերջ դնել դրան (այդ օկուպացմանը)», ասաց նա: Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն էլ իր հերթին նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկեն Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Նա դիտավորյալ չնշեց Հայաստանը եւ Ղարաբաղը, որպեսզի անուղղակիորեն հասկացնի, որ ինչ որոշում էլ կայացնեն այդ պետությունները, ընդունելի պետք է լինի վերջիններիս (Հայաստանի եւ Ղարաբաղի) համար: ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am