Երկրաշարժից հետո Իտալիայում գրեթե հազար ստորգետնյա հետցնցում է եղել
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնն այսօր հայտնել էր, որ 4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ Է օգոստոսի 26-ին տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական մասում՝ Ամատրիչե քաղաքում:Կործանարար երկրաշարժից հետո ավելի քան 900 հետցնցում է եղել, հայտնում է Reuters–ը: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել Է 250 մարդ, 260-ից ավելի տուժածներ գտնվում են հիվանդանոցներում:
