Այս ամենը քաղաքական տիրույթում է. Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը, նշեց, որ այս ամենը քաղաքական տիրույթում է: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով «Վերնիսաժ»-ում է աշխատում, հուլիսի 26-ին սնունդ էր հասցրել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Նա կալանքի տակ է հուլիսի 31-ից:
