Նոր երկրաշարժ՝ Իտալիայում
4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ Է օգոստոսի 26-ին տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական մասում՝ Ամատրիչե քաղաքում: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի Էպիկենտրոնն ընդամենը 5 կիլոմետր Էր հեռու քաղաքից: Օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել Է 250 մարդ, 260-ից ավելի տուժածներ գտնվում են հիվանդանոցներում: Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր: Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում, հաղորդել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
