Ինչու Արամ Պետրոսյանը դիմեց նման քայլի
Քննության վարկածով՝ Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղն օրերս գրաված Արամ Պետրոսյանը հանցագործության է դիմել բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան, գրում է РИА Новости-ն: «Գլխավոր վարչության քննիչները որպես առաջնահերթ շարժառիթ են դիտարկում ծանր ֆինանսական դրությունը և տարբեր բանկերի առաջ ունեցած վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորության բացակայությունը»,- ասել է Իվանովան:
