Ես, իմ սերնդակիցները թույլ ենք տվել կոպիտ սխալներ. նախկին մարզպետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր զրուցակիցը Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանն է։ -Ես հիշում եմ, երբ 2002թ. ինձ հաջորդած մարզպետը (Հենրիկ Քոչինյանի մասին է խոսքը) հեռուստատեսությամբ ասաց, թե «ես պիտի ասեմ, թե որ համայնքում որ թեկնածուն պիտի ընտրվի», իսկ լրագրողը նրան ընդամենը հարց տվեց՝ իսկ Դուք գիտե՞ք, որ համայնքներից մեկում Ձեր ասած թեկնածուն չի անցել։ Նա էլ պատասխանեց. «Թող ինքը մտածի, թե ոնց պիտի աշխատի ՀՀԿ-ական մարզպետի հետ»։ Ես այստեղ հասկացա, որ գործադիր իշխանությունը չարաշահում է իր լիազորությունները, ինքը չպիտի խանգարի եւ թելադրի, թե որ համայնքում ով պիտի ընտրվի։ – Վանաձորի ընտրությունների մասին ի՞նչ կասեք, ՀՀԿ-ն հրաժարվեց իր երկարամյա թեկնածուին՝ գործող քաղաքապետին 5-րդ անգամ առաջադրելուց, մյուս կողմից՝ այստեղ իրար դեմ պայքարելու են ինչպես հին, այնպես էլ նորաստեղծ կուսակցություններ։ Ինչպիսի՞ պայքար է սպասվում այնտեղ։ – Նախ, եթե մենք անդրադառնանք այսօր ՀՀ-ում գործող կուսակցություններին, թե արդյոք նրանք, արդարադատության նախարարությունում գրանցվելու պահից սկսած, պահպանե՞լ են կուսակցությունների մասին օրենքով նախատեսված բոլոր դրույթները, ապա տեսնում ենք, որ ոչ։ Ե՛վ գործող իշխանական կուսակցությունները, ե՛ւ ընդդիմադիր դաշտում գործողները, մեծ մասը, եթե չասենք՝ բոլորը, անհատների շուրջ գործող խմբեր են, որոնց մի մասն անընդհատ փորձել է իր լծակներն օգտագործել, որ իշխանության վրա մնա, մի մասն էլ փորձել է այդ իշխանությունից մի բան պոկել, օգտվել։ Հիմա այս պայմաններում փորձել այս չկայացած կուսակցությունները հիմա էլ փաթաթել համայնքների վզին, ես դա նորմալ չեմ համարում, մենք դրանից լուրջ արդյունքներ չենք կարող սպասել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am