Քեմալ Քըլըչդարօղլուն հարձակման է ենթարկվել. Ազատություն
Թուրքիայում հարձակման է ենթարկվել երկրի հիմնական ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Նրա ավտոշարասյունը գնդակոծվել է սևծովյան Արտվին նահանգում: «Անադալու» գործակալության էջում տեղադրված ֆոտոշարում և տեսանյութում երևում է լեռնային այդ շրջանում ձորի միջով անցնող ճանապարհին կանգնած ավտոմեքենաների շարքը, դրանց հետևում թաքնված մարդիկ, որոնցից մի քանիսը՝ զինված են ինքնաձիգերով: Լսվում են կրակոցներ: Զրահամեքենա է մոտենում: «Դողան» լրատվական գործակալության թղթակիցը, CNN Turk հեռուստաընկերության եթերում նկարագրելով միջադեպը, ասել է, որ Քըլրչդարօղլուի թիկնազորը պատասխան կրակ է բացել հարձակվողների վրա: Ընդդիմադիր առաջնորդը չի վնասվել, նա մնացել է ավտոմեքենայի մեջ, իսկ հարձակվողների ու անվտանգության աշխատակիցների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Քըլըչդարօղլուն հեռախոսով CNN Turk-ին ասել է, թե իր անվտանգությունն ապահովող ուժերն իրեն դուրս են հանել բախման շրջանից: Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում
