Գաղութի պատն է պետք քանդել
Այս տարիները, մի բան հաստատ ցույց տվեցին` քանի դեռ մեր երկրում գործում է կենտրոնի գործակալական ցանցը, որոնց դեմքով և ազգանուններով չգիտենք, ցանկացած ամենազիլ ծրագիրը օրինական, թե անօրեն ճանապարհով չի աշխատում , եթե դա կենտրոնին չի հետաքրքրում: Կարծես ամեն բան լավ գնում է, հետո սկսում են կառուցածդ բոլոր թելերը կտրտվել ու եթե անգամ շատ ուզես չես հասկանա ոնց, բայց կքանդվի ամբողջը: Գործակալները շատ լավ աշխատում են բոլոր բնագավառներում: Դրա համար միակ ճանապարհը` հենց սկզբում ազատվել է պետք բոլոր կայսերական կառույցներից, ճակատային, առանց այս ու այն կողմ ընկնելու: Պետք է մարդկանց գիտակցությունը հասնի նրան, որ կենտրոնից ազատվելու միջոցով միայն կարելի է հասնել արդյունքի, որ միակ ճանապարհը բան փոխելու ազատագրվելն է: Մարդիկ պետք է հասկանան, որ բառդակի նայողին փոխելով գաղութից չես պրծնի, գաղութի պատն է պետք քանդել: Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի գրառումը
