Փոփոխություն՝ սնանկացած գործարարի կողմից բանկը գրավելուց հետո
Գործարարի կյանքում ստեղծված իրավիճակը չի կարող արդարացում լինել պատանդներ վերցնելու համար, ինչը տեղի է ունեցել նախօրեին, սակայն այս դեպքը վկայում է երկրում վարկային քաղաքականության բարեփոխման անհրաժեշտության մասին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել ՌԴ ձեռնարկատերերի իրավունքների լիազոր պաշտպան Բորիս Տիտովը` մեկնաբանելով հայազգի գործարար Արամ Պետրոսյանի կողմից մոսկովյան բանկի մասնաճյուղը գրավելու փաստը: Գործարարների իրավունքների պաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է այցելել Արամ Պետրոսյանին, երբ կորոշվի նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը: Նրա խոսքով` Պետրոսյանի դեպքը փաստում է, որ ձեռնարկատերերը տառապում են չափազանց բարձր տոկոսադրույքներից և բիզնեսի հանդեպ աճող ճնշումից: «Սնանկացումը ծանր սթրես է գործարարի, նրա հարազատների և բոլոր աշխատակիցների համար», - ընդգծել է Տիտովը:
