Պահանջում ենք ազատել հայրիկս. Եղնուկյանի դուստր
ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա են հրավիրել նրա հարազատներն ու մի խումբ քաղաքացիներ:Նրանց մեջ են նաև Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամները, ովքեր «Ազատություն հայրիկիս» պաստառներով են եկել: «Պահանջում ենք ազատել հայրիկս, փոխել նրա խափանման միջոցը՝ կալանքը, քանի որ նա որևէ հանցավոր գործողություն չի կատարել: Հայրս հանցավոր գործողություններ և քրորեն պատժելի արաք չի կատարել, և հիմնարար ապացույց էլ չկա նրան մեղադրելու»,- հայտարարեց Եղնուկյանի դուստրը: Ակցիայի մասնակիցներին են միացել նաև ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության մուտքի մոտ հավաքվածները, որոնք «Սասնա ծռեր» խմբի անդամներին հայտնում էին իրենց աջակցությունը:
