Նախարարը կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին հրաժարական է ներկայացրել
Եգիպտական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եգիպտոսի մատակարարման նախարարը հեռացել է պաշտոնից: «Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հեռանում եմ պաշտոնից, որպեսզի պետությունը կարողանա ընտրել մեկին, ով բարեփոխումները շարունակելու պատասխանատվություն կստանձնի»,- Կահիրեում կայացած ասուլիսում հայտարարել է նա՝ գրում է ՌԻԱ Նովոստին: Եգիպտոսի նախագահն արդեն ընդունել է հրաժարականը:
