Վենետիկյան հանձնաժողովը աշխատել Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ
Վենետիկյան հանձնաժողովը պատրաստ է աշխատել Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված եզրակացություն կազմելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Վենետիկյան հանձնաժողովի՝ հասարակության հետ կապերի բաժնի պետ Տատյանա Միշելովան, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: «Մինչ այսօր Ադրբեջանի, Եվրոպայի Խորհրդի կամ միջազգային այլ կազմակերպության որևէ պաշտոնատար անձ չի դիմել մեզ՝ խնդրելով եզրակացություն կազմել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ»,- ասել է նա:
