Շիրակի մարզում մեքենա է կողաշրջվել. 17-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 162 կմ հատվածում 17-ամյա Հովհաննես Պետրոսյանն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ՕD 8825 համարանիշի ավտոմեքենայով Աշոցքի հիվանդանոցի հարևանությամբ, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Հ. Պետրոսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
