Թուրք ընդդիմադիր կուսակցապետի ավտոշարասյան դեմ զինված հարձակում է տեղի ունեցել. տեսանյութ
Թուրքիայի Արդվինի նահանգի Շավշատի շրջանի Յանըկքլը գյուղի մոտակայքում կրակ է բացվել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա: Այս մասին հայտնում է «Միլլիյեթ» թերթը: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդի ավտոշարասյան անվտանգությունը ապահովող զինվորականները ճանապարհին կից անտառապատ հատվածում շարժումներ են նկատել, որից հետո հիշյալ հատվածից կրակոցներ են արձակվել։ Զինվորականները պատասխան կրակ են բացել, սակայն բախման հետեւանքով սպանվել է 1 եւ վիրավորվել՝ 2 թուրք զինվորական։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Արդվինում տեղի ունեցած բախման ժամանակ վիրավորվել է 3 զինվոր, որոնցից 1-ն ավելի ուշ մահացել է։
