Վերաքննիչ քրեական դատարանը երրորդ անգամ հետաձգեց
«Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանը երրորդ անգամ հետաձգեց. ««Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ ներխուժած և խմբի անդամներին սնունդ փոխանցած Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքի որոշումը դատարանը կհրապարակի վաղը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Տիգրան Եգորյանը տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է, և նա ներկա է գտնվելու բոլոր դատական նիստերին:
