«Անցած լինի». Էրդողանը՝ ընդդիմադիր կուսակցության ղեկավարին. տեսանյութ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմն Արդվինի նահանգապետ Մուհթերեմ Ինջեից մանրամասներ են իմացել այսօր Արդվինում Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա հարձակման վերաբերյալ: Նահանգապետի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նրանք խնդրել են Քըլըչդարօղլուին փոխանցել «Անցած լինի» խոսքերը: Հիշեցնենք, որ ներկայիս Թուրքիայի Արդվինի նահանգի Շավշատի շրջանի Յանըկքլը գյուղի մոտակայքում կրակ է բացվել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա: Նախնական վարկածի համաձայն՝ կատարվածն ահաբեկչություն է եղել:
