«Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքը
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման պրոդյուսեր և վարող Հրաչ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքի մասին։ Գրառման մեջ ասվում է. «Վերջին օրերին բուռն քննարկման առիթ է «Կիսաբաց լուսամուտներ»-ի ծավալած գործունեությունը։ Գտնվեցին նույնիսկ թերահավատներ, ովքեր հավանաբար, առհասարակ տեղյակ չլինելով մեր աշխատանքին, կասկածի տակ դրեցին «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամի ծավալած գործունեությունը։ Ստորև հրապարակված տեսանյութը մի մասն է այն օգնությունների, որոնք արդեն արվել են։ Ավելի մանրամասն և հստակ` ե՞րբ, ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ կերպ, քանի՞ անգամ օգնեց կամ օգնություն ստացավ հարցերին, պատասխան ստանալու և տեղեկացվելու համար այցելեք այստեղ` կամ «Կիսաբաց լուսամուտներ»–ի պաշտոնական ալիքը YouTube-ում։ Սեպտեմբերի 5-ին մեկնարկում է Կիսաբաց լուսամուտների նոր եթերաշրջանը»։
