Ղարաբաղի ընտրության խնդիրն է. Շավարշ Քոչարյանը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, ասել էր, որ Ղարաբաղի ընտրության խնդիրն է, իրենք պետք է որոշեն սահմանադրական հայեցակարգը։ Ինչպես ասել է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա: «Ես չեմ կարծում, որ այստեղ խնդիր կա, ամենակարևորն այն է, որ համակարգերը լինեն ժողովրդավարական: Շատ անգամ, երբ ասում են նախագահական մոդել, պատկերացնում են Ադրբեջանի տիպի պետության: Դա այդպես չէ, որովհետև այն մոդելը, որ ընտրում է Ղարաբաղը, ավելի շատ նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա»,- նշել է նա:
