«Թուրքիան դիմում է քաղաքական տրյուկի. ԱՄՆ-ն սպառնում է». քաղաքագետ
«Թուրքիան սկսել է պայքարել Իսլամական պետության հետ, սակայն այդ այլ նպատակ ունի, քանի որ այն քաղաքական տրյուկ է, որի հետեւում մեկ խնդիր է՝ հնարավորինս կասեցնել քրդական շարժումը: Ինձ համար ամենահետաքրքիրն այն է, որ միջազգային իրավունքի խախտում է, ագրեսիա, սակայն երկու խոշոր պետություններ՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հետաքրքիր դիրքորոշում են գրավում. ՌԴ-ն մինչ այդ ինքը կոտրեց ԻՊ ողնաշարը, իսկ ԱՄՆ-ն փաստորեն կանգնեց Թուրքիայի կողքին, կարծես թե, փոխելով քրդերի նկատմամբ իր վերաբերմունքը. փաստորեն այսօր կանգնած ենք լուրջ ռազմական իրավիճակի առաջ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց քաղաքագետ Արման Նավասարդյանը: Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան հասկանալով, որ ուշ թե շուտ տարածաշրջանում դրությունը պետք է, այսպես թե այնպես, կանոնավորվի, և այստեղ պետք է հարց առաջանա, թե ով է գերակայելու, ամեն ինչ անում է, որ ինքը լինի գերակա, այլ ոչ՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Իրանը կամ Սաուդյան Արաբիան: Թե որքանով դա կհաջողվի՝ պարոն Նավասարդյանը դժվարանում է պատասխանել, որովհետև այս բոլորը մտնում է Թուրքիայի աշխարհաքաղաքական հեռահար ծրագրերի մեջ, որի վերջնական նպատակը Օսմանյան կայսրության ռեանիմացիան է: Եթե դա ընթացք ստանա, ապա Սիրիան՝ որպես պետականություն, կկործանվի: Առավել մանրամասն՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
