Արամ Պետրոսյանն ամբողջությամբ ընդունել է մեղքը
Գործարար Արամ Պետրոսյանը, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, երեկ 4 մարդու էր պատանդ վերցրել, այսօր ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, Interfax-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան: «Ֆիգուրանտը հարցաքննության ընթացքում ամբողջությամբ ընդունել է մեղքը և տվել իրեն մերկացնող ցուցմունքներ»,- ասել է Իվանովան: Իվանովան հավելել է, որ կապված զգալի ծավալով հետաքննչական գործողությունների հետ, պլանավորվում է, որ նրա կալանավորման խնդրով դատարանին ﬕջնորդություն կներկայացվի օգոստոսի 26-ին:
