Սասնա Ծռեր-ի քաղաքական խորհուրդը հանրահավաք և երթ կանցկացնի
Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել.
Օգոստոսի 26-ին, ժ. 19.30 կկայանա Սասնա Ծռեր շարժման քաղաքական խորհրդի հրավիրված հանրահավաքը։ Կներկայացվեն քաղաքական իրավիճակը և շարժման քաղաքական խորհրդի դիրքորոշումները։ Հանրահավաքից հետո կկայանա երթ վիրավոր Սասնա Ծռերին պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու և խոշտանգումների դադարեցման պահանջով։
Նշենք նաև, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 15:00-ին հավաք կլինի ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մոտ (Հասցե՝ Արշակունյաց պող, 63 շենք)՝ պահանջելու անհապաղ միջամտություն վիրավոր Սասնա ծռերին համապատասխան բուժօգնություն, խնամք և պայմաններ ապահովելու գործում։
Այնուհետև երթը կշարժվի դեպի Դատապարտյալների հիվանդանոց, որտեղ այժմ գտնվում են վիրավորները։
Երթը կշարունակենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն (հասցե Վազգեն Սարգսյան 5)՝ բողոքելու Կարո Եղնուկյանի ապօրինի կալանավորման դեմ։
