Ռուսական շուկայում ապրանքը ներկայացնելու նոր ձեւեր կառաջարկվեն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այժմ ուսումնասիրում է ազգային վիճակագրական ծառայության՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ վերջին հրապարակումները, որի ավատից հետո կներկայացնեն այն պատճառները, որոնք բերել են տնտեսական ակտիվության անկման: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արծվիկ Մինասյանը: Ինչպես տեղեկացրեց՝ Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունը Ռուսաստանում՝ Մոսկվայի սահմաններից դուրս տոնավաճառային ապրանքների վաճառքի կետեր բացելու առաջադրանք է ստացել: «Պետք է հաշվի առնել, որ մեր ընկերությունների հնարավորությոնները ոչ միշտ են թույլ տալիս բավարարել շուրջ տարին ռուսաստանյան հիպերմարկետներին մատակարարումների մեծ ծավալները: Դրա համար էլ մենք նրանց ռուսական շուկայում ապրանքը ներկայացնելու նոր ձեւեր կառաջարկենք»,- ասել է Մինասյանը:
