Գեւորգ Սաֆարյանն առողջական խնդիրներ ունի
Կալանավորված Գեւորգ Սաֆարյանը առողջական խնդիրներ ունի: «Ոտքն է ցավում, առանց այն էլ խնդիրներ ուներ, անցել էր, բայց նորից ցավում է, ավելի բարդացել է վիճակը, դեղեր ենք տարել, չի օգնում, բժիշկ են տարել, բժիշկը ստույգ ոչինչ չասեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը նշեց, որ ՔԿՀ-ն չունի համապատասխան մասնագետներ, որ ճիշտ աշխտորոշում տան: Նա դիմել ՔԿՀ-ի ղեկավարին, Մարդու իրավունքների պաշտպանին, որ շտապ միջոցներ ձեռնարկեն, Գեւորգ Սաֆարյանին տեղափոխեն հիվանդանոց ախտորոշման եւ բուժման համար, սակայն դեռ դրական արձագանք չի ստացել: Տիգրան Հայրապետյանը համոզված է՝ ոչ թե դատական նիստերը պետք է հետաձգվեն, այլ Գեւորգ Սաֆարյանը պետք է լինի ազատության մեջ. «Այն, որ Գեւորգ Սաֆարյանը անօրինական պահվում է, դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ, ամեն ինչ տեսանկարահանված է եւ վաղուց արդեն պետք է որոշում կայացվեր, կալանքը գոնե որպես խափանման միջոց վերացնել»:
