Օմբուդսմենը լուծել է հարցը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ քննարկել է ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի համար ջրի հարցը: Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է լրագրողներին:«Մենք մշտապես հանդիպում ենք նրա հետ, ուսումնասիրում նրա բժշկական փաստաթղթերը, խոհրդակցում բժիշկների հետ: Ջրի հարցը մենք բարձրացրել ենք ու լուծել հաստատության աշխատակազմի հետ»,- ասել է Թաթոյանը՝ նշելով, որ վերջին տեսակցության ժամանակ Ղուկասյանի վիճակը բավարար է եղել: Արման Թաթոյանը խոստացել է՝ կրկին այցելել նրան:
