Վրաստանի վարչապետը` Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցումը կանխելու մասին
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Պետական անվտանգության ծառայությանն ու դրա ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցումը կանխելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝րաստանի վարչապետն ասել է, որ տարածաշրջանում նման բազմաթիվ մարտահրավերների պայմաններում լուրջ աշխատանքները պետք է շարունակվեն: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Պետական անվտանգության ծառայության կողմից ահաբեկչության կանխմանը: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Վախթանգ Գոմելաուրիին և ողջ թիմին, որը լուրջ աշխատանքներ տարավ և կանխեց լուրջ վտանգը»,- ասել է նա կառավարության նիստի ժամանակ:
