Գործադիրը համաձայնություն է տվել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի (ՀՇՄՖԿ) միջև շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՇՄՖԿ-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական հաստատություն, որը հիմնականում վարկերի տեսքով ֆինանսավորում է տրամադրում շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի նվազեցմանն ուղղված ծրագրերին:
