«Անհիմն բան եք ասում». Հովիկ Աբրահամյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ կհատկացվի ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքի, վնասված պատուհանների և դռների վերանորոգման նպատակով, 20 մլն դրամ՝ մարզի Վաղարշապատ քաղաքի նոր կառուցվող մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու կառուցման համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու են դպրոցը կառուցող և ապամոնտաժող ընկերությունները տարբեր: Ի պատասխան` Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, թե իրենք մտահոգություն ունեն, որ եթե ապամանոտաժող և կառուցող ընկերությունները նույնը լինեն, ապա ապամոնտաժված գույքը հետագայում կարող են օգտագործել դպրոցի շինարարության համար: «Անհիմն բան եք ասում»,- արձագանքեց Աբրահամյանը:
