Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստը Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց:Պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստը կրկին հետաձգվեց մեկ ամսով, քանի որ Գևորգ Սաֆարյանին դատարան չէին բերել: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
