Ինչ են արվելու ԱԳՆ նախկին շենքի վաճառքից ստացված գումարները
Կառավարության օգոստոսի 25-ի նիստի ժամանակ որոշում է կայացվել ՀՀ ԱԳՆ նախկին շենքի վաճառքից ստացված գումարները հատկացնել Երեւանի փողոցների վերանորոգմանը: Մոտ 5 մլն դոլարի չափով գումարը կհատկացվի մայրաքաղաքի փողոցներում ճեղքերի լցման ու ընթացիկ վերանորոգման աշխատանքների, նաեւ արտաքին լուսավորության ցանցի պահպանմանը: Դրա փոխարեն պետբյուջեից նույնքան գումար կազատվի պահուստային ֆոնդի համար:
