«Օրենքով գողերը» երրորդ անհաջող մահափորձն են կատարել
Երեկ Կրասնոդարում ձախողվել է վրացի 47-ամյա միլիարդատեր Մինդիա Գուլուայի դեմ մահափորձը: Ինչպես փոխանցում է primecrime.ru-ն՝ հրազենային վնասվածք ստացած տուժածը տեղափոխվել է Կրասնոդարի քաղաքային հիվանդանոց, որտեղ վիրահատվել է: Անհայտ անձը կրակել է Գուլուայի և նրա թիկնապահի վրա, այնուհետ նստել մեքենան, հասել հարևան փողոց, հրկիզել այն և անհետացել: Նշվում է, որ ծնունդով Սուխումից Մինդիա Գուլուան Կուբանում Մերաբ Ջանգվելաձեի «սուխումական» գողական կլանի հիմնական լոբբիստն է: Իսկ այդ կլանը ներկայացնում են կրասնոդարցի «օրենքով գողեր» Դավիթ Ջանգիձեն և Թենգիզ Լակերբայան:
