«Արթնացիր մղձավանջից, Կոմանդոս. Վազգենը չկա, բաց նրանց, ում «խմբավորում» ես որակել, նրանք իմ համար Վազգեններ են». ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, խոսելով Վազգեն Սարգսյանի մասին, նշել էր. «Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց, բայց կային մարդիկ, ովքեր համակերպվեցին, իրենք կոչումներ ստացան, մեդալներ ստացան, պաշտոններ»: Կոմանդոսը նաև շեշտել էր, որ նույն այդ խմբավորումներն են վերացրել Վազգեն Սարգսյանին. «Հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին: Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել»: (Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ) Արկադի Տեր-Թադևոսյանի այս խոսքերը տարատեսակ մեկնաբանությունների արժանացան: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Կոմանդոսը, մեղմ ասած, շատ վատ խաղի մեջ է ներքաշվել, չի հասկանում, որ իր ձեռքով իր իսկ անցած ճանապարհն է ուրանում… այրելով բոլոր կամուրջները իրենից հետո… Արթնացիր մղձավանջից, Կոմանդոս»: ԳԱԼԱ-ն զրուցել է Արմեն Սարգսյանի հետ, ով գտնում է, որ վերոհիշյալ մտքերը Կոմանդոսինը չեն. «Այստեղ ուրիշ խաղացողներ կան, ովքեր ուզում են գեներալի ձեռքով շագանակ դուրս բերեն կրակից: Իսկ եթե ես սխալվում եմ, շատ ավելի վատ Կոմանդոսի համար..: Կան օրինաչափություններ, որոնց վրայով անցնելը, մեղմ ասած, սրբապղծություն է, սա իմ մասնավոր կարծիքն է: Էնպես չէ, որ չեմ կարող գնահատական տալ Վազգենի անմնացորդ նվիրվածությանը այս երկրին, «ավելի ճիշտ Վազգենի ու մաքուր հայերի երկրին»: Եվ էնպես էլ չէ, որ չեմ կարող Կոմանդոսին հիշեցնել, թե որտեղից է եկել և ուր է գնում… Ես հարգում և խոնարհվում եմ բոլորի առաջ, ովքեր անցել են ազատագրական պայքարի ճանապարհը, առավել ևս ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն: Տեր-Թադևոսյանին ուզում եմ հիշեցնել, Վազգենը անհատականություն էր, և Վազգենի հետ քայլող մարդկանց «խմբավորում» որակելը պատիվ չի բերի քեզ… նրանք էրգրի զինվոր էին, համախոհ էին, նվիրյալներ էին, ի վերջո մահապարտ էին: Եթե զինվորը, համախոհը, նվիրյալը, մահապարտը, վերացրեց իր ընկերոջն ու Սպարապետին, ուրեմն մենք որպես ազգ գոյատևելու իրավունք չունենք: Տեր-Թադևոսյան, Վազգենը չկա, բայց նրանց, ում «խմբավորում» ես որակել, նրանք իմ համար Վազգեններ են, և մենք պատրաստ ենք հակադրվել քո հետ: Ուղղակի չեմ հասկանում էս մարդուն, Արկադի, կանգ առ: Դու չես, որ պիտի գնահատես Վազգենի ճիշտն ու սխալը: Մի հարց ունեմ Արկադի Իվանիչին, էդ ծանրացած հոգով ո՞նց ես ապրելու, ո՞նց ես Եռաբլուր գնալու, ի վերջո իմ չէ, Վազգենի մոր աչքերին ո՞նց ես նայելու… Երանի քեզ, Վազգեն ջան, որ հեռու ես ու չես տեսնում էս քաոսը»:  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am