Արփինե Հովհաննիսյանը հաստատել է՝ մատնահետքերի հավաքագրման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ընտրական ցուցակների կազմման և մատնահետքերի հավաքագրման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է, ավելի կոնկրետ՝ միջազգային կազմակերպությունները հավաստիացրել են, որ իրենք համապատասխան գումարը՝ մոտ 16 մլն եվրո, կտրամադրեն: Սակայն, միևնույն է, նոր համակարգը ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում ներդնել: «Բանակցություններ են սկսվել մասնագիտացած կազմակերպության հետ, որը նշել է, որ տարեվերջից շուտ հնարավոր չի լինի ապահովել տասը մատնահետքերի ներդրման համար նախատեսված տեխնիկական սարքավորումները: Այդուհետ, բանակցությունները վարվել են երկու մատնահետքի հետ կապված, բայց այդ առումով ևս նշվել է, որ պահանջվում է չորս ամիս ժամանակ»,- պարզաբանել է նախարարը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
