Թուրքիան Սիրիա է մտել Ռուսաստանի համաձայնությունը ստանալուց հետո
Թուրքիայի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ռուսաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի կառավարություններին տեղեկացրել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ռուսաստանցի փորձագետ Իվան Ստարոդուբցեւը գտնում է, որ Սիրիայում թուրքական զորքերի ներկայիս գործողությունը հանդիսանում է ռուս-թուրքական մերձեցման պտուղ: «Թուրք-ռուսական հարաբերությունների վերակենդանացումից հետո Մոսկվան եւ Անկարան շփման ընդհանուր կետեր գտան Սիրիայի հարցում, իսկ թուրքական զորքերի ներկայիս գործողությունը Սիրիայում հանդիսանում է հենց ռուս-թուրքական այդ մերձեցման պտուղը», -համոզմունք է հայտնել նա: Ռուս փորձագետը, ուղղակիորեն չխոսելով այն մասին, որ Ռուսաստանը մասնակցում է այդ գործողությունում, այդուհանդերձ հասկացնել է տվել, որ Մոսկվան դուրս չի մնացել սիրիական սցենարի նոր գալարից:
