«Նրան արգելված էր զենք կրել, բայց զենքը տվել, ուղարկել են Հայաստան». իրավապաշտպան.տեսանյութ
«Կան մարդիկ, ովքեր իսկապես պատասխան պետք է տային: Ինչպես, ի վերջո Պերմյակովն ունենալով առողջական խնդիրներ, կան ապացույցներ, նույնիսկ կա փաստ, որ նա Ռուսաստանում մոտ 10 անգամ դասալքություն է թույլ տվել, կա համապատասխան եզրակացություն, որ արգելված է նրան զենք կրել, բայց այնուամենայնիվ, վերջինս ուղարկում են ՀՀ և նա կրում է զենք, տեղի է ունենում դասալքություն: Նրանք տեղեկացված են լինում դրա մասին, բայց հայկական կողմին ուշ են տեղեկացնում և այլն: Այսինքն, այդ փաստերի մասով ոչ միայն Պերմյակովը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև պետք է առանձին հետաքննություն կատարվի կոնկրետ այդ մասով»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Փաստաբանն ընդգծեց՝ պատասխանատվության ենթարկվեց և պատիժ կիրառվեց հանցագործություն կատարած անձի նկատմամբ, սակայն, այստեղ խնդիրը ոչ միայն Վալերի Պերմյակովի նկատմամբ պատժի տեսակը սահմանելն էր, այլ նաև բացահայտել բոլոր այն անձանց, որոնց գործողությամբ տեղի ունեցավ նմանատիպ հանցագործություն: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
