«Կոպիտ խախտումներ են եղել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում».Իրավապաշտպան.տեսանյութ
«Քննությունն իրականացվել է կոպիտ խախտումներով:ՀՀ քննչական մարմինը հնարավորութուն չի ունեցել լիարժեք իրականացնել քննութունը, ավելին՝ խոչընդոտվել է ՌԴ քննչականի կողմից՝ Ավետիսյաննների ընտանիքի սպանության փաստով քրեական գործի հարուցմամբ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանը նշեց՝ այս գործում այդպես էլ անհայտ մնացին շատ հարցեր, օրինակ, ինչպես է Ավտեսյանների տնից Պերմյակովը հայտնվել սահմանամերձ տարածքում՝ Բայանդուրի սահմանային անցակետի մոտ: Պարոն Սաքունցը հայտնեց՝ չի հավատում,որ հանցագործությունը բացահայված է,քանի որ մեկ Պերմյակովով Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը բացահայտված չի համարում: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
