«Պերմյակովն ասել է՝ լացում էին, նյարդերիս վրա ազդեցին՝ սպանեցի». Իրավապաշտպան.տեսանյութ
«Դատական ակտին դեռ մանրամասն չենք ծանոթացել, վաղ է գնահատական տալ, սակայն եթե խոսքը վերաբերում է նրան, որ Պերմյակովը պետք է մեղավոր ճանաչվեր, դա ակնհայտ էր, ինչպես նաեւ ակնհայտ էր, որ ապացույցները բավարար էին, որ Պերմյակովը մեղավոր ճանաչվեր»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ պարտադիր չէ, որ հանցագործություն կատարած անձն անմեղսունակ լինի նման անտրամաբանական սպանություններ կատարելու համար. «Պերմյակովն ասել է՝ լացում էին, գոռում, նյարդերիս վրա ազդեցին՝ սպանեցի: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի, դրա համար չենք կարող իր տրամաբանությունը հասկանալ, իր հորն ուղղված նամակում ասել է՝ իմ մեջի մարդն է արել: Իսկ եթե հանցագործությունը բացահայտված չի, էլ ինչի՞ ենք ասում ՌԴ, դու մեղավոր ես, նման ապացույցների տարափի տակ ո՞նց կարելի է մտածել, որ բացահայտված չի»,- ընդգծեց իրավապաշտպանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
