ԱՊՊԱ գործակալներն այլևս վթարի վայր չեն ժամանի.նոր փոփոխություններ.տեսանյութ
«Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդները այլեւս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին: Մնացած բոլոր պատահարները կգրանցեն ՃՈ աշխատակցիները: Վթարի կողմերը պետք է սպասեն ՃՈ-ի աշխատակցին եւ չտեղաշարժեն մեքենաները եւ վթարի հետեւանքով առանձնացված դետալները: Վթարից հետո 40 րոպեի ընթացքում հեռախոսով վարորդները պետք է տեղեկացնեն իրենց մեքենաներն ապահովագրած ընկերություններին վթարի մասին»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավտոապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը, ներկայացնելով ԱՊՊԱ ոլորտում բարեփոխումների փաթեթը, որը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Բանախոսի խոսքով՝ վնասի ինքնուրույն հայտարարագրման շեմը կրկնակի կավելացվի՝ 50 հազար դրամից դառնալով 100 հազար, այսպիսով փոքր վթարների դեպքում վարորդները կկարողանան ինքնուրույն հաշվել վնասը, չսպասելով ապահովագրական ընկերության գործակալին: Վթարների 45-47 տոկոսի դեպքում հասցված վնասը չի գերազանցում 100 հազար դրամը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
