Փոփոխություններ են արվում ԱՊՊԱ ոլորտում
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդները այլեւս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը, ներկայացնելով ԱՊՊԱ ոլորտում բարեփոխումների փաթեթը, որը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Առաջին փոփոխությունը վարորդների կողմից պատահարների գրանցման ինքնուրույն համակարգն է, որը մինչ օրս գործել է, սակայն վթարի նյութական վնասի շեմը սահմանված է եղել 50 հազար դրամ, իսկ սեպտեմբերի մեկից մինչև 100 հազար դրամ գնահատված վթարի դեպքում վարորդները կարող են ինքնուրույն լրացնել հայտարարագիրը և 5-ից 7 րոպե հետո մեքենաները վթարի վայրից տեղափոխել: Վթարից հետո 40 րոպեի ընթացքում հեռախոսով վարորդները պետք է տեղեկացնեն իրենց մեքենաներն ապահովագրած ընկերություններին վթարի մասին: վարորդները պետք է հետեւյալն անեն, առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված մեքեննաները ու ստացված հարվածները, լրացնեն ու ստորագրեն համաձայնեցված հռչակագիրը:
