Ադրբեջանցի միլիարդատերը օգնություն է խնդրում հայ լրագրողից
Ադրբեջանցի միլիարդատերը օգնություն է խնդրում հայ լրագրողից. /լուսանկարը մեկնաբանությունում/ Ադրբեջանցի միլիարդատեր Գոդոմ Նիսանովը օգնության կարիք ունի ու այդ հարցով դիմել է lifenews.ru կայքի գլխավոր խմբագիր Արամ Գաբրելյանովին: Նիսանովի խնդիրները առաջացել են անցած տարի Ren TV-ով ցուցադրված տեսանյութից հետո, որտեղ անվտագության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Food City գործարանի պահեստում: Ստուգումների արդյունքում գրանցվել են մի շարք կոպիտ խախտումներ, որոնք կապված են ալկոհոլային խմիչքների հետ: Մասնավորապես դրանք իրականացվել են առանց լիցենզիայի և կասկածելի բաղադրություն են ունեցել: Ադրբեջանցի գործարարի և հայ լրագրողի միջև նամակագրությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նամակագրության հեղինակները լրջորեն ցանկանում են պարզել , թե ով է այդ տեսանյութի պատվիրատուն , ով է աշխատել Նիսանովի դեմ: Ադրբեջանցիների մոտ այս նամակագրությունը ավելի շատ հիստերիայի ալիք է բարձրացրել, քանի որ Արամ Գաբրելյանովը իրեն պատկանող կայքերով միշտ Արցախի մասին նյութեր է տարածում ՝ ի օգուտ հայերի: Աշոտ Ասատրյանի գրառումը
