Թուրք պատմաբանն ու լրագրողը Ցեղասպանության վերաբերյալ կարևոր արխիվային թուղթ են հրապարակել

Թուրք պատմաբան Ումիթ Քուրտը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանի արխիվներից գտել ու հրապարակել են մինչ այս երբևէ չհրապարակված Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր արխիվային թուղթ: Այս մասին հաղորդում է «Ակօս» թերթը: Փաստաթուղթն իրենից ներկայացնում է ժամանակաշրջանի ամենահայտնի պոլսահայ գրողներից Զաբել Եսայանի կողմից 1919թ.-ի մարտի 8-ին Փարիզի կոնֆերանսում հայկական պատվիրակության ղեկավար Նուբար Փաշային ներկայացրած հաշվետվությունը, որում Եսայանը կարևոր փաստեր է ներկայացնում շուրջ 200.000 հայ կանանց և երեխաների կոտորվելու և առևանգվելու մասին: Նա նաև նշել է, որ այս թիվը հստակ չէ, և տուժած կանայք ու երեխաները կարող են շատ ավելին լինել: Զաբել Եսայանի կազմած և միայն օրերս Ումիթ Քուրտի և Ալև Էրի շնորհիվ թուրքական մամուլում հայտնված հաշվետվության մեջ առանձնացվել են գրողի ներկայացրած 3 կարևոր կետեր. 1. Բազմաթիվ կանայք և երեխաներ առևանգվեցին հենց իրենց ծննդավայր հանդիսացող քաղաքներից ու գյուղերից: Այս ընթացքում պատահել է, որ իրենց հարևան մահմեդականներն առաջարկեն նրանց թաքնվել իրենց տներում: Անտեր մնացած որբերը փախցվեցին վայրկյանների արագությամբ: Մի գերմանացի սպա Էրզրումի ամենագեղեցիկ հայ աղջկան՝ Քալֆայանին, իր հետ տարավ գետնի վրայով քարշ տալով: Երզնկայում և Տրապիզոնում թուրք սպաները տարան ամենահարուստ ընտանիքների կրթված աղջիկներին: Արտասահմանյան կազմակերպությունների շենքերում ապաստանածներն էլ տարվեցին ու հանձնվեցին «Իթթիհաթ վե Թերրաքիի» (երիտթուրքերի կուսակցությունը) անդամներին: 2.  Քաղաքներից ու գյուղերից հեռացվելուց հետո կանանց և տղամարդկանց բաժանեցին իրարից: Տղամարդիկ ամենադաժան ձևով սպանվեցին: Կանայք ու երեխաները փախցվեցին, իսկ դրանից խուսափել հաջողածները փախուստի ճանապարհին սպանվեցին: Գաղթի ճանապարհի անմարդային պայմաններում գետի ջուրը խմելու թույլտվություն կարող էին ստանալ միայն որոշակի թվով հայ աղջիկ թուրք ժանդարմներին հանձնելու պայմանով: Սա պարբերական բնույթ է կրել: Հատկապես Քեմահ- Հալեպ, Քոնյա- Տարսուս ճանապարհին և Եփրատ գետի ափերին:   3. Երբ այս խեղճերը հասնում էին որևէ հավաքատեղի, քրդերը, չեչենները և չերքեզները հարձակվում ու թալանում էին նրանց, խլում էին անգամ մարդկանց վրայի հագուստը: Զաբել Եսայանն իր հաշվետվության մեջ նշել է նաև, որ առևանգված կանանց փրկելու և վերադարձնելու հարցում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Նա հայտնել է, որ հատկապես անչափահաս աղջիկների դեպքում պետք է ամեն ջանք թափել նրանց գտնելու և ողջ մնացած ազգականներին կամ համապատասխան միսիոներական կազմակերպություններին հանձնելու համար: «Իսկ ահա չափահաս կանանց դեպքում իրավիճակն ավելի բարդ է: Նրանց դժվար է պահանջել նաև օրենքով: Նրանցից շատերն իրենց առևանգած մահմեդականներից երեխաներ են ունեցել, և ոմանք չեն ցանկանում լքել իրենց զավակներին: Ոմանք էլ բազմաթիվ ստորացումներ ու տանջանքներ կրելուց հետո ամաչում են հայկական հասարակություն վերադառնալ», -ասել է նա: Հ.Գ. Զաբել Եսայանը ծնվել է Կ.Պոլսի Ուսքյուդար թաղամասում, առաջին ստեղծագործությունը հրապարակվել է 1895թ.-ին: Զաբել Եսայանն Ադանայի 1909թ.-ի կոտորածների ականատեսներից է, ինչի մասին գրել է իր հայտնի «Ավերակներու մեջ» գրքում, որը 2014թ.-ին թարգմանվել է թուրքերեն՝ «Արաս» հրատարակչության կողմից: Եսայանը կյանքի ընթացքում բնակվել է Ստամբուլում, Փարիզում, իսկ 1933թ.-ին գաղթել է Երևան, որտեղ 1937թ.-ին զոհ է գնացել ստալինյան բռնաճնշումներին:  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am