Վաղը դիմելու ենք Խոշտանգումների կանխարգելման կոմիտե. Հովհաննես Հարությունյանի փաստաբան
Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արա Կարագյոզյանը «Դատապարտյալների հիվանդանոցի» առաջ հավաքվածներին ներկայացրեց իր պաշտպանյալի առողջական վիճակը և ասաց, որ նա դեռևս ցավեր ունի։«Ես գիտեմ, որ լրագրողները խոսել են բժշկի հետ, սակայն բժիշկը կոնկրետ Հովհաննես Հարությունյանի մասով բան չի ասել և ընդհանուր է խոսել: Մենք ստիպված վաղը դիմելու են Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, որ, գոնե, այդ կոմետեն կարողանա միջամտել, որ Հովհաննես Հարությույանին վիրահատեն»,- ասաց Ղարագոզյանը: Հիշեցնենք, որ Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամների առողջական վիճակով մտահոգ նրանց հարազատները, ինչպես նաև նրանց սատարող մի խումբ քաղաքացիներ այսօր Մարդու իրավունքների գրասենյակում ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպումից հետո երթով շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն, ապա «Դատապարտյալների հիվանդանոց»:
