«Այ այդքան գլորվել ենք». Լեւոն Բարսեղյան

Պերմյակովին ցմահ տվեցին ու ձեռները լվացին: Դատարանն այդպես էլ չուզեց ու չկարողացավ ապացուցել, որ Ավետիսյաններին սպանողը Պերմյակովն է եղել կամ միայն Պերմյակովն է եղել: Մի շարք փորձաքննություններ, օրինակ, թե ինչ անհայտ արյան հետքեր եւ մազ է նրա հագուստին գտնվել, չիրականացվեցին, ինչքան էլ տուժողները պահանջեցին, մի շարք փորձարարություններ, ինչպես օրինակ գիշերով Պերմյակովին զորամասից պայմանական «թողնելու», որ նա եսիմինչ ճանապարհներով գար, հասնել, գտներ Գյումրու Մյասնիկյան 188 տան դրպասը, այն բացեր, մտներ, բակում գիշերով տունը գտներ, ներս մտնելու, կրակելու, սպանելու գործողությունների իմիտացիան աներ, չի իրականացվել, հետո ինչ է արել, ինչ ճանապարհով ուր է գնացել, որտեղ է մնացել, չի փորձվել, չի ստուգվել, թե ինչ աղմուկ է առաջանում այդ տան մեջ կրակելուց, այդ աղմուկն ինչպես է լսվում հարեւան տներում, ինչ հեռավորությամբ է լսվում, այդյո՞ք այդ մակարդակի աղմուկից առողջ եւ վատառողջ հարեւանները կարող էին արթնանալ` չստուգվեց: Ուղղակի պատկերացրեք, որ հայկական կողմը չի արել այդ փորձարարությունը, չի արել եւ վերջ, մեղադրյալը դեպքի վայր չի տարվել, նույնիսկ չեն հարցաքննվել Ավետիսյանների անմիջական հարեւանները, նախկին ծառայակիցների եւ անմիջական հրամանատարների մեծ մասը նույնպես չեն հարցաքննվել, որովհետեւ...Ռուսաստանում են արդեն, զահլա չունեն գալու` վկայություն տալու: Բացի այդ բազմաթիվ հակասություններ, տարօրինակություններ չեն պարզվել այս սպանության հետ կապված: Եւ ամենագլխավորը. չի պարզվել սպանության մոտիվը: Քրեագիտություն ասես չի էլ եղել, գեղի ռազբորկա սարքեցին փաստորեն, կրկես, որ Կրեմլը նայողը իր Սերժիկին անկյուն չկանգնեցնի, մոտավորապես: Սա հանցագործության բացահայտում չէ, սա ուղիղ կոծկում է: Հարակից հանցագործությունների մասով ընդհանրապես բան չի արվել. (1) ինչո՞ւ են ռուսական զինվորականները զինված հետախուզում իրականացրել ՀՀ տարածքում, (2) ինչո՞ւ է ռուսական կողմը Պերմյակովի փախուստից հազիվ 4 ժամ անց տեղեկացրել ՀՀ իշխանություններին այդ մասին, ինչու՞ անհապաղ չի տեղեկացրել, (3) ինչո՞ւ են իրենց ծառայակցին ՀՀ տարածքում գտնելուց հետո (եթե իսկապես իրենք են եղել հայտնաբերողը), ոչ թե հանձնել ՀՀ իշխանություններին, այլ տարել 102-րդ բազայի զորամաս, (4) ինչո՞ւ են ՀՀ իրավապահները անգործություն եւ անփութություն դրսեւորել այս հանգամանքների կապակցությամբ, ով է պատասխան տվել, որ այս հանգամանքների բերումով խախտվել են ՀՀ-ՌԴ համաձայնագրերի մի շարք պարտավորություններ: Այս մասերով վաղուց քրեական գործեր պիտի հարուցված լինեին: Կլինեին, եթե կայացած պետություն լիներ ու օրինավոր իշխանություն ունենայինք: Ավետիսյանների սպանության կոծկումը բարոյական հանցանքից բացի քրեական հանցագործություն է եւ վաղեմության ժամկետ չունի, սա ակնհայտ դավաճանության տարեր պարունակող բան է եւ պիտի վերաբացվի` երբ իշխանություն ունենա մեր երկիրը: Պիտի բացվի ՀՀ այն պաշտոնյաների եւ գործակալների դեմ, որոնք մեղսակցեցին գործի կոծկմանը: Դրանց համառոտ ցանկը հետեւյալն է. նախկին դատախազ Կոստանյան, Ոստիկանության պետ Գասպարյան, դատավոր աշխատող Հարություն Մովսեսյան, մականունը` Ատի, ու էլի մի շարք մանր մունր գործակատարներ: Նման փորձությունները գալիս են ապացուցելու, որ իշխանությունն ու պետությունը զավթված են: Ես կասկածում եմ նույնիսկ, որ եթե այս կամ այլ պաշտոնյաների ընտանիքին նման ողբերգություն պատահեր, իրենք կկարողանային բացահայտման կամք դրսեւորել եւ պատշաճ քննություն կիրականցնեին: Այ այդքան գլորվել ենք: Լեւոն Բարսեղյանի գրառումը

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am