ԼՂՀ հարցում հաջողություն ենք ունեցել ՌԴ-ի, Իրանի հաշվին. Արամ Մանուկյան
Օգոստոսի 23-ը մեր ժողովրդի պատմական գեղեցիկ օրերից մեկն է: 26 տարի առաջ այս օրը` Անկախության հռչակագրի ընդունման օրը դրվել է մեր պետականության անկյունաքարը, մեր անկախության սկիզբը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով էլ 26 տարի առաջ ընթերցել է Անկախության հռչակագրի տեքստը: Մանուկյանն ընդգծեց, որ անկախությունն այնքան բարդ համալիր է, որ եթե նրա վրա չաշխատես, նրան չսնուցես, ձեռքից կգնա, չես հասկանա՝ ինչ տեղի ունեցավ: «Աղոթենք ու փառք տանք Աստծուն, որ այս իշխանություններից շուտ պրծնենք, որ գա մի իշխանություն, որ պահպանի անկախությունը, որովհետև սա խելքի գործ է: Անկախությունն ապուշի բան չէ, անգրագետի բան չէ: Սերը բավական չէ անկախություն պահպանելու համար, պետք է տառապես չարչարվես, պայքարես»,- ասաց պատգամավորը: Բանախոսի հավաստմամբ՝ Հայաստանն այսօր ոչ թե անկախության ուժեղացման ճանապարհին է, այլ կորստի. «Տարին տարու վրա մենք կորցնում ենք այս արժեքի գոյությունը»: Անկախության կորստի համատեքստում Մանուկյանը խոսեց ԼՂՀ կարգավորման հարցում առկա բարդություններից ու նկատեց, որ ԼՂՀ հարցում հաջողություն մենք ունեցել ենք ՌԴ-ի, Իրանի օգնության հաշվին, Թուրքիայի չեզոքության և միջազգային կառույցների աչք փակելու հաշվին: Մինչդեռ, ըստ նրա, մենք այսօր կանգնած ենք մեր բարեկամների` մեզ համար անհետացման ճանապարհին
