Ոստիկանները զինատեսակները պետք է գործածեն ոչ թե ժողովրդի դեմ, այլ սահմանին. Թամար Հովհաննիսյան

Դժվար է ասել, թե դատարանն Անդրիաս Ղուկասյանի գործով ինչ որոշում կկայացնի, սակայն ավելի քան պարզ է, որ նա պետք է ազատ արձակվի առանց գրավի: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց վերջինիս կինը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: «Դժվար է պատկերացնել, որ Անդրիասը կարող էր զանգվածային անկարգություններ հրահրել: Նա լուրջ անձնավորություն է: Դատարանը պետք է հաշվի առնի նրա անձնական բնութագիրը, վերանայի նրա` սկզբունքային մոտեցումներով հանրային ելույթները: Այդ բոլոր ելույթները գտնվել են օրինականության դաշտում»,- նկատեց ճարտարապետը: Ասուլիսին ներկա հանրային գործիչ, դերասանուհի Թամարա Հովհաննիսյանն էլ իր հերթին նկատեց, որ արդարադատությունը պետք է հենված լինի տրամաբանության վրա, մինչդեռ Սարի թաղի դեպքերից հետո կալանավորվածների գործերում տրամաբանություն չկա: Ավելին՝ այդ օրերին ոստիկանները գործածում էին զինատեսակներ, որոնք պետք է ոչ թե սեփական ժողովրդի դեմ ուղղեին, այլ գործի դնեին սահմանում: «Ինչ վերաբերում է կոնկրետ Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքներին, ապա դրանք կեղծ են, թխած: Նրա նման կիրթ մարդն ուղղակի չէր կարող ցուցարարներին հորդորել քարերով խփել ոստիկաններին: Նա շատ լավ գիտի` ինչ է քաղաքացիական անհնազանդությունը և դա երբեք չէր կարող շփոթել քարերով ոտիկաններին հարվածելու հետ: Բացարձակ արդար մարդկանց կեղծ մեղադրանքներով կալանավորելն, իսկ հետո ազատության դիմաց նրանցից գումարներ գանձելն էլ մեկ այլ ապօրինություն է: Այդ մարդկանց փոխարեն կան իսկական հանցագործներ, որոնք պետք է լցնեն բանտերը: Բոլորի համար նույն բառերով մեղադրանքներն են, միայն անուններ են փոխված: Սա արդարադատություն չէ»,- ամփոփեց դերասանուհին:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am