«Ադրբեջանին և Հայաստանին լռեցնելու համար մի կտոր տարածք կտան».քաղաքագետ.տեսանյութ
«Այն օրվանից, երբ ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, ինչ-որ նոր բան եղե՞լ է: Փոխվե՞լ է ինչ-որ բան այն առաջարկներում, որոնք դրված են բանակցային սեղանին, ո՛չ: Դրանք բոլորը նույն Մադրիդյան սկզբունքներն են։ Ոչ մի խոսակցություն կամ փաստաթուղթ, որ Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ- ն չկա, իսկ փոխարենը մենք ոչինչ չենք տալիս։ Սա միակ տարբերակն է, որ հիմա քննարկվում է, այլ հարց է, որ անիմաստ է դրա մասին խոսել, քանի որ ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները դրան պատրաստ չեն»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետի խոսքով՝ տարածքներ վերադարձնելու մասին հայտարարությունները ոչինչ չեն փոխում, և իրավիճակը փոխելու համար մի կտոր տարածք կտան Ադրբեջանին, մի կտոր էլ՝ Հայաստանին: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
