«Հայաստանը լուրջ քայլեր է անում, որոնք գաղտնի են».Ալեքսանդր Իսկանդարյան.տեսանյութ
«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում կան բազմաթիվ խնդիրներ: Քաղաքագետն այդ խնդիրներից առանձնացրեց քրդերի խնդիրը, սիրիական խնդրի վերաբերյալ տարբեր տեսակետները, վստահության պակասը: Չպետք է մոռանալ նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև մերձեցումը պարտադրված է եղել, որովհետև երկուսն էլ «իզգոյ» են»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան շատ բարդ իրավիճակում է․ Էրդողանը հասցրել է վիճել իր բոլոր հարևանների հետ, բազմաթիվ այլ երկրների և նաև ներքին ուժերի հետ: Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ պարոն Իսկանդարյանը հայտնեց,որ լուրջ քայլեր են այնտեղ կատարվում: Քաղաքագետի պնդմամբ՝ հզորացվում է սահմանային անվտանգությունը և զինտեխնիկան, կատարվում է կադրային փոփոխություն և այլն: «Կովկասի ինստիտուտի» տնօրենը նշեց, վերը նշված քայլերը կատարվում են գաղտնի և ոչ ակնառու կերպով: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
