«ԼՂ-ում տիրող հանգստությունը երկար չի պահպանվի».Ալեքսանդր Իսկանդարյան.տեսանյութ
«Ապրիլյան իրադարձություններից հետո եղան տարբեր հայտարարություններ, մեկնաբանություններ Ռուսաստանից և Հայաստանից: Դրանք հետևանքն էին նրա, որ ապրիլյան էսկալացիայից հետո հանձնարարությունը պարզ դրված էր, ու դրա մի մասը կատարում էր Ռուսաստանը: Այդ հանձնարարությունը դեէսկալացիան էր. ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը դնել այն շրջանակներում, որտեղ բռնությունը քիչ է, և այլն: Հիմա բռնությունները նվազել են: Այդ հանձնարարության գործիքները հայտարարություններն էին, ինչ-որ ճնշումներն Ադրբեջանի, նաև՝ Հայաստանի վրա»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս նկատեց,որ ինչ-որ առաջարկներ են արվել Ադրբեջանի, որի արդյունքում բռնությունները կտրուկ նվազել են: Քաղաքագետը հիշեցրեց,որ Ադրբեջանում նույնպես կան լուրջ խնդիրներ, սակայն, միևնույն ժամանակ կարծիք հայնեց, որ այս պահին ԼՂ սահմանին տիրող հանգսությունը երկար չի պահպանվի, իսկ,թե ով կխախտի այդ հանգսությունը, պարոն Իսկանդարյանը չնշեց: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
