Սարգիս Կարապետյանին կանչել են ոստիկանություն
Երեկ Հայելի ակումբի հյուրն էր «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: Վերջինս ասուլիսի ընթացքում հանդես է եկել բավական համարձակ հայտարարություններով՝ կապված ՀՀ Ոստիկանության, ներկա և նախկին նախագահների և իշխանավորների հետ: Պատասխանելով իրեն ուղղված հարցերից մեկին՝ Սարգիս Կարապետյանը նշել է, որ նորմալ է վերաբերում այն հանգամանքին, որ արցախյան գոյամարտին մասնակցած մարդիկ կարող են զենք-զինամթերք ունենալ՝ մեջբերելով, որ, օրինակ, ինքն էլ ունի զենք: Հավանաբար, հենց այս մեջբերումն է եղել պատճառը, որ այսօր՝ առավոտյան, Սարգիս Կարապետյանին զանգահարել են Աշտարակի ոստիկանության բաժանմունքից՝ նրան հրավիրելով այնտեղ: Hayeli.am -ը կապ հաստատեց «Թալին» ջոկատի հրամանատարի հետ, ով փաստեց, որ, այո՛, առավոտյան իրեն զանգել և հրավիրել են Աշտարակի ոստիկանական բաժանմունք, և այս պահին նա ճանապարվում է այնտեղ: Մանրամասները կհրապարակենք ավելի ուշ:
