125 տարի էլ կխոսեն զիջումներից, փոխզիջումներից. Գառնիկ Իսագուլյան
«Երբեք որևէ բարձրագույն պաշտոնյա չի խոսել տարածքները զիջելու մասին, խոսվել է միայն փոխզիջումների մասին: Հայաստանը երբեք որևէ փաստաթղթի տակ ստորագրություն չի դրել, որպես այդպիսին, որ պարտավոր է»,-Հայելի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում և ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նա պնդում է, որ հայկական կողմը չի պատրաստվում հող հանձնել: Այդ տարածքները չհանձնելու միակ լուծումն Իսագուլյանը տեսնում է այնտեղ տնտեսություն զարգացնելու մեջ: Նա տեղեկացրեց, որ վերջերս ԼՂՀ նախագահի հետ եղել է բոլոր համայնքներում և 18 բանալի են բաժանել այնտեղ տեղափոխված քաղաքացիներին: « Եթե մենք կարողանանք ամեն ինչ ճիշտ կազմակերպել, ապա կարող ենք այդ տարաքները բնակեցնել, եկեք ամեն ինչ սկսենք մեզանից: 125 տարի էլ կխոսան զիջումներից, փոխզիջումներից, մեզ մնում է միայն տնտեսություն զարգացնել»:
